«Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել Հովիկ Աղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի եւ Հովիկ Աղազարյանի հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է ԱԺ նախագահը, որը հանդիպման նախաձեռնողն է եղել։
Սիմոնյանը հանդիպման ժամանակ ծաղրել է Աղազարյանին, թե «ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել ու դուրս եկել համակարգի, պետության, պետականության դեմ»:
Հընթացս էլ սպառնացել է չգիտե՞ս, թե նմանների վերջն ինչ է լինում։ Իր եղբոր կնոջ մասին է հիշեցրել, որ ինքն այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չեկավ: Մի խոսքով, Աղազարյանին ամեն կերպ նվաստացրել է ու ճնշել, որից հետո Աղազարյանը հետաձգել է որոշումը»:
👋👋👉⬇️
Телеграмм Армянин